Շվեյցարիայում դեկրետային արձակուրդի իրավունք կտրվի նաև տղամարդկանց
Շվեյցարիայում երեխայի ծնունդից հետո տրվող արձակուրդը, որը հայրիկների համար հավասար է 1 օրվան, խորհրդարանական նախաձեռնության շնորհիվ շուտով կընդլայնվի մինչև երկու շաբաթ: Ինչպես տեղեկացնում է « euromag.ru»-ն, օրինագիծը հեղինակել է խորհրդարանի անդամ Մարտեն Կանդինասը: Նրա կարծիքով` եկել է ժամանակը հավասարեցնելու երեխայի ծնունդից հետո դեկրետային արձակուրդի իրավունքը կանանց և տղամարդկանց համար, և հնարավորություն տալ հայրիկների վայելել իրենց փոքրիկների կյանքի առաջին շաբաթները:
Օրինագիծը, որով նորաթուխ հայրիկներին երկու շաբաթ վճարովի արձակուրդ է հասնում, ներկայացվել է դեռևս 2014-ի մարտին: Այս շաբաթ նախագիծը կքննարկվի երկրի Ազգային խորհրդի առողջապահության և սոցիալական պաշտպանության հանձնաժողովում: