1254 դիտում
13:45 25-08-2014
Օբաման իր երկշաբաթյա արձակուրդի ժամանակ հարկադրված է եղել 3 անգամ հանդես գալ հայտարարությամբ
Երեկ ավարտվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երկշաբաթյա արձակուրդը, ինչից հետո նա վերադարձել է Վաշինգտոն: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Օբաման իր հանգիստն ընտանիքի հետ անցկացրել գտնվող Մասաչուսեթս նահանգում՝ Մարտաս-Վինյարդ կղզում, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում: Օբամայի անցկացրած արձակուրդն անկարելի է անվանել հանգիստ, քանի որ նա երեք անգամ հարկադրված է եղել պաշտոնական հայտարարություններ անել:
Սպիտակ տան մամլո ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 18-ին Օբաման հարկադրված է եղել վերադառնալ Վաշինգտոն և հայտարությամբ հանդես գալ Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հարձակման և դրա կասեցման նպատակով ավիահարվածներ հասցնելու մասին:
Բացի այդ, արձակուրդային մեկ այլ օրում էլ Օբաման հարկադրված է եղել հայտարարություն տարածել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին (նախորդ շաբաթ) մահապատժի ենթարկելու մասին: Օբաման նաև հատուկ հայտարարություն է տարածել ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքի դեպքերի կապակցությամբ, ուր բողոքի ալիք էր բարձրացել ոստիկանի կողմից սևամորթ դեռահասին սպանելու կապակցությամբ:
Նմանատիպ նյութեր
2582 դիտում
20:17 28-01-2016
Լուի վան Գալ. Լրագրողները 3 անգամ ինձ հեռացրել են, սակայն 4-րդ անգամ դա կարող է ճիշտ դուրս գալ
Այս բաժնից
856 դիտում
20:36 23-12-2024
Նեթանյահուն հայտնել է Գազայի և պատանդների վերաբերյալ բանակցություններում առաջընթացի մասին
862 դիտում
19:21 23-12-2024
Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին
877 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից