Խոդորկովսկին Շվեյցարիայում կեցության իրավունք է ստացել
Յուկոս ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Շվեյցարիայում կեցության իրավունք է ստացել, այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը հողում անելով Միգրացիոն գործերով մամուլի խոսնակ Մարտին Ռայխլինաին:
«Որոշումը կայացվել է մարտի 27-ին»,- պարզաբանել է նա, ավելացնելով, որ նրան տեղավորելու են Սանկտ-Գալեն կանտոնում, որովհետև այնտեղ արդեն բնակվում են նրա կինը և երեխաները:
Նա նշել է, նաև, որ հնարավոր է Խոդորկովսկին այդ կանտոնն էընտրել, որովհետև այնտեղ գործում է մեղմ հարկային քաղաքականություն:
Խոդորկովսկին Շվեյցարիայում ստացել է բ կարգի կեցության իրավունք մեկ տարվա համար՝մի քանի օր անց երեքամսյա վիզա ստանալուց հետո, որը հնարավոր չէր այլևս երկարաձգել: