211652_close_icon
views-count2598 դիտում article-date 14:26 18-04-2015

25-ամյա Անդրանիկը բռնությամբ ցանկացել է ամուսնանալ սիրած աղջկա հետ

25-ամյա Անդրանիկ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա « Մերսեդես Բենց C 180» մակնիշի 33 VS425 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 25-ամյա Պարույր Գեւորգյանի օժանդակությամբ Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 2 շենքի դիմացից ամուսնության նպատակով բռնություն գործադրելու միջոցով բացահայտ առեւանգել է Լուսինե Սպարտակի Պապիկյանին: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ ք.օր.-ի 131 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color][/b]ը տեղեկացավ Արթիկի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր