Անչափահաս Ռոբերտը ցանկացել է ամուսնանալ եւ ընկերների հետ բռնությամբ անչափահասի է փախցրել
Ռոբերտ Բրոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանցավոր համաձայնության գալով Ռոստամ Բրոյանի, Ազիզ Բրոյանի, Ահմադ Հսոյանի և Ռոմիկ Միրզոյանի հետ, բռնություն գործադրելու միջոցով բացահայտ առևանգել են անչափահաս Գ. Մհոյանին:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:
Ռոբերտ Բրոյանի դեմ խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը, իսկ մյուսներինը՝ գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: