Ավելի քան 6 հազար զոհ` մեկ տարում
Միավորված Ազգերի Կազմակերպությունը հայտնել է, որ անցյալ տարվա ապրիլից Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության հետևանքով զոհվել է 6116, վիրավորվել` 15474 մարդ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Վարչության մամուլի քարտուղարը նշել է, որ դրանք մոտավոր տվյալներ են, քանի որ հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած և դեռևս ճանաչված չեն հարյուրավոր դիակներ: