211652_close_icon
views-count3444 դիտում article-date 16:43 12-01-2019

Հինգ տարում աշխարհում մահացել կամ անհետ կորել է ավելի քան 30 հազար միգրանտ

Նախորդ հինգ տարիների ընթացքում աշխարհում ավելի քան 30 հազար միգրանտ մահացել կամ անհետ կորել է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությaնը: «2014-2018 թվականների ընթացքում իրականացված չկազմակերպված միգրացիայի հետևանքով մահացել է առնվազն 30 510 մարդ: Նրանցից ավելի քան 19 հազարը խեղդվել են ջրում»,- Ժնևում հայտարարել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը: Մահանալու կամ անհետանալու դեպքերի գրեթե կեսը տեղի է ունեցել Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա անցնելու ճանապարհին:

Նմանատիպ նյութեր