211652_close_icon
views-count7007 դիտում article-date 09:42 18-04-2015

Երևանում 42-ամյա վարորդը Toyota-ով հարվածել է հաստաբուն ծառին ու ծաղկի տաղավարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Վահրամ Գեիկյանը իր վարած Toyota մակնիշի 34 NV 087 համարանիշի ավտոմեքենայով Մարգարյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մայթեզրին գտնվող հաստաբուն ծառին, իսկ հետո՝ ծաղկի տաղավարին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները և «Ռեսո» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Հարվածի արդյունքում վնասվել են ծաղկի սրահի ապակիները և գույքի մի մասը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր