211652_close_icon
views-count48582 դիտում article-date 23:43 17-04-2015

Արտակարգ դեպք Երևանում. վարորդներից մեկը վթարի վայրում հոգում էր իր բնական կարիքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, բախվել են Nissan Teana մակնիշի 88 LL 505 համարանիշի, Mitsubishi մակնիշի 31 OS 457 համարանիշի և Mitsubishi Grandis մակնիշի 31 OS 617 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բախումից հետո դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ Nissan Teana-ի վարորդը ավտոմեքենայով դիմում է փախուստի՝ մեքենան կայանելով վթարից բավականին հեռու, որտեղից նույնպես փորձել է դիմել փախուստի սակայն ՃՈ աշխատակիցները կարողանում են կանխել նրա փախուստը: Որոշ ժամանակ անց Nissan-ի վարորդը դուրս եկավ ավտոմեքենայից, անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց քաղաքացիների նկատմամբ դրսում հոգալով իր բնական կարիքը: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ովքեր փորձեցին կարգի հրավիրել Nissan-ի երիտասարդ վարորդին: Մոտ 10 րոպե վթարի վայրում գտնվելուց հետո երիտասարդը, ով, ըստ հավաքվածների, գտնվում էր ոչ սթափ վիճակում, նստեց տաքսի և հեռացավ: Վթարի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Էդիկ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ը հաշվառված է Երևանի բնակիչ Համլետ Բեգլարյանի անվամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր