211652_close_icon
views-count1789 դիտում article-date 23:18 17-04-2015

Խաչքար տեղադրվեց Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում

Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ շարունակվում են խաչքարեր տեղադրվել Լոռու մարզի այն համայնքներում, որտեղ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողներ մինչ օրս չկան: Խաչքար տեղադրվեց Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեևը, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, հոգևորականներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, մտավորականներ: Ալավերդում ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթող ունենալու նախաձեռնությունը եկեղեցու խաչքավոր Կարեն Փարեմուզյանինն ու բարերար Աշոտ Շաքարյանինն էր: Խաչքարի բացման պատիվը տրված էր նախաձեռնության հեղինակներին: Օրհնության ու օծման կարգ կատարեցին Գուգարաց թեմի առաջնորդը, Ալավերդու հոգևոր առաջնորդ տեր Միքայել քահանա Շաղոյանն ու Ախթալայի հոգևոր հովիվ տեր Վիգեն քահանա Ղազարյանը: Խաչքարի հանդիսավոր բացում տեղի ունեցավ նաև Շահումյան համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում:

Նմանատիպ նյութեր