85080 դիտում
21:06 06-04-2017
Հովիկ և Արգամ Աբրահամյանները Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում կանգնեցրեցին քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված խաչքար-հուշակոթող. եկեղեցու բակը մարդաշատ էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 6-ին, Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում ասեղ գցելու տեղ չկար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա որդու՝ Արգամ Արահամյանի հովանավորությամբ եկեղեցու բակում կագնեցվեց 2016 թ.-ի Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած առյուծ հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող:
Խաչքարի օծումը կատարեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որից հետո նախ քառօրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներն ու հարազատները ծաղիկներ խոնարհեցին, իսկ հետո Հ. և Ա. Աբրահամյանները՝ իրենց հարազատների հետ:
Երկար ժամանակ խաչքարի մոտից մարդիկ չէին հեռանում ու բոլորը իրենց երախտիքն էին հայտնում Աբրահամյանների ընտանիքին, ճարտարապետ- քանդակագործ, ծնունդով Երևանից Լևոն Խաչատրյանին, ով իր տղայի և թոռնիկի հետ կարողացան կարճ ժամանակում ստեղծել խաչքարը, որը Արտաշատի բնակիչների համար այսօրվանից դարձավ սրբավայր:
[color=#EF2929]Խաչատրյանների հեղինակած և Աբրահամյանների մեկենասությամբ կառուցված երեք մետր բարձրությամբ հուշակոթողը մեր քաջորդիների համար ինքնաբուխ հիշատակարան է, որի առաջ միշտ կանթեղներ կվառվեն ու ծաղիկներ կխոնարհվեն:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռաֆիկ Խաչատրյանը նշեց, որ այս խաչքարը մի յուրօրինակ հուշակոթող կդառնա հայրենասեր նահատակների համար, իսկ վայրը, որտեղ տեղադրված է խաչքարը՝ յուրօրինակ ուխտատեղի յուրաքանչյուրիս համար:
Հեղինակների անձեռակերտ թվացող խաչքարերը մեծ պահանջարկ ունեն արտերկրում. դրանք հանգրվա նել են Կանադայում, Լիբանանում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Չիկագոյում, Սլովակիայում, և այլուր:
Իսկ հայրենիքում 60 հուշակոթող- խաչքարերի տակ հանգչում են արցախյան գոյամարտի նահատակները:[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 336+
336+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
13:05 01-04-2024
Մարդաշատ լինելու պատճառով Սուրբ Հարության աղոթքը կատարվել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում
28298 դիտում
21:51 08-04-2020
Արտաշատի Նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը 4.000.000 դրամ աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին
Այս բաժնից
2218 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)