Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցում ցուցադրման է բերվել Հին Բայազետի բերդի երկփեղկ դռներից մեկը
Գավառ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցում ցուցադրման ներկայացվեց Հին Բայազետի բերդի երկփեղկ դռներից մեկը: Ցուցադրությունը նախաձեռնել էր Գավառ քաղաքի բնակիչ, Սուրբ Կարապետ եկեղեցու վերականգնման և վերաբացման հովանավոր Սամվել Սինանյանը:
Ինչպես ներկայացրեց Սամվել Սինանյանը` Հին Բայազետի բերդի մուտքի երկփեղկ մետաղակուռ դուռը պատրաստվել է 18-րդ դարում և կշռում է 1600 կիլոգրամ: Այն Հին Բայազետի հայերը իրենց հետ Արևելյան Հայաստան են տեղափոխել 1830 թվականի գաղթի ժամանակ: Այդ դռները 1835 թվականին տեղադրվել են Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու մուտքի վրա, իսկ երբ սովետական կարգերի ժամանակ քանդվել է եկեղեցին, դռները հանգրվանել են Հայաստանի Պատմության թանգարանի բակում
Նախաձեռնության հեղինակի առաջարկով որոշվեց ապրիլի 19-ին Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցել Սուրբ պատարագ` ի նշանավորումն Հին Բայազետի բերդի դռան ցուցադրության: Այս մասունքը Սուրբ Կարապետում ցուցադրության կմնա որոշակի ժամանակով, որը տեսնելու հնարավորություն կունենան շատ մարդիկ: