211652_close_icon

Հրացան, նռնակ և 217 փամփուշտ՝ Երևանի Բուզանդի փողոցում, քանդված շենքի մոտ

views-count976 դիտում article-date 13:22 17-04-2015
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Բուզանդի փողոցի թիվ 101 հասցեում գտնվող քանդված շենքի մոտ զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԻԺ 58» տիպի, 18 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան, նռնակ` առանց պայթուցիչի, տարբեր տրամաչափի 217 փամփուշտ և ստվարաթղթե 2 գլան: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր