211652_close_icon
views-count1272 դիտում article-date 11:55 19-03-2015

Հրացան, նռնակ և 93 փամփուշտ՝ Երևանի Գ.Նժդեհի փողոցում

Ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Գ.Նժդեհի փողոցի 27 հասցեի՝ Շենգավիթի անձնագրային բաժանմունքի դիմաց, աղբարկղի մոտ, զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի, հարթափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և 5.45 մմ տրամաչափի 93 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր