slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
«Երևան գարեջուր» ՓԲԸ-ն ռուսական շուկան չկորցնելու համար մեծ վնասներ է կրում. Ժողովուրդ
211652_close_icon

«Երևան գարեջուր» ՓԲԸ-ն ռուսական շուկան չկորցնելու համար մեծ վնասներ է կրում. Ժողովուրդ

views-count1709 դիտում article-date 09:57 17-04-2015
«Երևան գարեջուր» ՓԲԸ, որը հայտնի է իր «Կիլիկիա» ապրանքանիշով, այս տարվա ընթացքում չի դադարել Ռուսաստան գարեջուր արտահանել, ինչի արդյունքում մեծ վնասներ է կրում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է «Երևանի գարեջուր» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Հայրյանը: Վերջինս իրենց քայլը պատճառաբանել է ռուսական շուկան չկորցնելու նպատակով: Այսնիքն՝ եթե դադարեն արտահանել, ապա ռուսական շուկայի կարգավորվելուց հետո այնտեղ վերադառնալը կդառնա դժվար և ծախսատար: Ըստ Արմեն Հայրյանի՝ դեռևս անցած տարվանից իրենց ընկերության արտահանման ծավալները նվազել են, 2013 թվականի հետ համեմատած, մոտ 25 տոկոսով: Ի դեպ, «Երևան գարեջուր» ՓԲԸ-ի փոխտնօրենի խոսքերով՝ ներքին շուկայում ևս սպառման ծավալներն առաջվանը չեն: «Այստեղ էլ կապված է ազգաբնակչության սոցիալական վիճակի հետ, մասնավորապես, մարդկանց գնողունակությունն ընկել է: Սա ևս ազդում է արտադրանքի վաճառքի ծավալների վրա»,- թերթի փոխանցմամբ ասել է նա։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր