slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ավտովթար Երևանում. բախվել են «01»-ն ու Mercedes-ը. վիրավորների մեջ է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանության դասակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Ավտովթար Երևանում. բախվել են «01»-ն ու Mercedes-ը. վիրավորների մեջ է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանության դասակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count25375 դիտում article-date 09:14 17-04-2015
Երեկ՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտաշեսյան փողոցի թիվ 41 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 39-ամյա Լևոն Փիլիպոսյանի վարած Mercedes մակնիշի 90 AM 006 համարանիշի և 24-ամյա Հարություն Կոստանյանի վարած Վազ 21011 մակնիշի 64 LL 922 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 21011-ի վարորդը և նրա ուղևորներ Երևանի բնակիչներ, 34-ամյա Արսեն Կոստանյանը և 22-ամյա Գևորգ Տոնոյանը քաղաքացների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Վազ 21011-ի վարորդը եղել է վիրավորներից Արսեն Կոստանյանը, ով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանության դասակի հրամանատար է, կոչումով՝ ավագ լեյտենանտ, իսկ Ա. Կոստանյանը և վարորդ ներկայացած Հարություն Կոստանյանը եղբայրներ են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր