Երևանում 30-ամյա կին վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ «Parma» սուպերմարկետի դիմաց, Երևանի բնակիչ, 30-ամյա Մարինա Խաչատրյանը իր վարած Opel մակնիշի 34 MD 567 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 55-ամյա Ասյա Եպիսկոպոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել. օգնել է վրաերթի ենթարկվածին, ով բուժօգնություն է ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադի կողմից և հրաժարվելով հիվանդանոց տեղափոխվելուց՝ հեռացել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ծառայողները:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի