211652_close_icon
views-count925 դիտում article-date 14:35 16-04-2015

Իտալիան եվրոպական կառույցներին ուշադրությունը ներգաղթյալների աղետալի վիճակին սևեռելու կոչ է արել

Իտալիան նորից փորձում է իր ձայնը լսելի դարձնել եվրոպական կառույցներում և ուշադրություն սևեռել ներգաղթյալների աղետալի վիճակին: Օրը 24 ժամ փախստականներով նորանոր նավակներ են ուղևորվում դեպի Եվրոպա: Ի դեպ, վերջին օրերը ռեկորդային էին Հյուսիսային Աֆրիայից և Մերձավոր Արևելքից Իտալիա եկող փախստակակնների թվով. միայն վերջին 5 օրում Իտալիայում ապաստանել է 10 հազար փախստական: Երջանիկ կյանքի տոմսի համար փախստականները վճարում են մի քանի 1000 դոլար:

Նմանատիպ նյութեր