211652_close_icon
views-count2088 դիտում article-date 15:09 21-03-2022

Հայաստանում բանակցություններ են վարում մարդիկ, որոնք մեզ հասցրին այս աղետալի վիճակին. Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Yerkir.am

Հայաստանն ու Արցախը կանգնած են անվտանգային լրջագույն խնդիրների առջև: 2020-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո այդ երկիրը նոր պահանջներ է առաջ քաշում խաղաղության համար, այսպես կոչված՝ հինգ սկզբունքներ ներկայացնում։ Իմ համոզմամբ՝ դրանք Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են․  խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, հայտնում է Yerkir.am-ը։

«Միաժամանակ, չենք կարող ուշադրություն չդարձնել այն միջավայրին, որի ներքո Ադրբեջանի կողմից ձևակերպվում են այդ 5  պահանջները՝ հոգեբանական ահաբեկում սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ, հումանիտար աղետ Արցախում, սահմանային լարվածության աճ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ, տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառում հայկական բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ։ Սա, դասական իմաստով, հարկադրանքի քաղաքականություն է»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝  զավեշտալի և անընդունելի է ՀՀ իշխանությունների  այսօրվա դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ներկայացված 5 պահանջների նկատմամբ։

 «Պատասխանե՞լ եք այդ 5 պահանջներին, եթե պատասխանել եք,  ապա ի՞նչ տրաաբանությամբ եք հրաժարվում հանրայնացնել այն»,- ասաց Արթուր Վանեցյանը։ 

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող խորհրդարանական լսումները «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ են։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր