Վլադիմիր Պուտինի եկամուտը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 2 անգամ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 2 անգամ: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված եկամուտների մասին հռչակագրի համաձայն, 2014 թ-ին Պուտինը վաստակել է մոտ 152 հազար դոլար:
Ըստ փաստաթղթի, Պուտինն ունի 1500 քառակուսի մետր հողատարածք, 2 բնակարան, մեկ ավտոտնակ և ռուսական արտադրության 3 ավտոմեքենա:
Ի դեպ, երկու անգամ աճել է նաև Դմիտրի Մեդվեդևի եկամուտը: Նախորդ տարի նա վաստակել է մոտ 159 հազար դոլար: