928 դիտում
10:20 16-04-2015
Եվրախորհրդարանում սկսվածը կհանգեցնի՞ ապրիլի 24-ը Եվրամիության տարածքում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու պատմական քայլին. ՀԱ
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Դեռ մեկ շաբաթ էլ չի անցել Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատմական պատարագից, բայց արդեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ հասցրել են բանաձևեր ընդունել միանգամից երկու կաթոլիկ երկրների՝ Չեխիայի և Չիլիի խորհրդարանները, իսկ Եվրոպական խորհրդարանում սկսված քննարկումները խոստանում են հանգեցնել ապրիլի 24-ը Եվրամիության տարածքում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու պատմական քայլին։
Սա ցույց է տալիս, որ Հայկական ցունամին մոտենում է իր կիզակետին. ներկայումս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կապված է ոչ միայն այդ ողբերգության 100-րդ տարելիցի, այլև մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների ընդհանուր տրամաբանության հետ։ Իսկ դրանց համատեքստում ցեղասպանության ճանաչման հարցը Արևմուտքի կողմից Թուրքիայի վրա գործադրվող ճնշման ամենաարդյունավետ լծակն է, որի գործադրման միջոցով նրան պարտադրվում է Հայաստանի հետ հարաբերությունների արագ կարգավորման որոշակի բնորդ։
Այն է՝ սեփական մեղքի ճանաչման և սահմանի բացման միջոցով արմատապես փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական կացությունը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
1153 դիտում
11:43 01-04-2015
Ապրիլի 19-26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ
1029 դիտում
15:28 10-04-2015
Սան Պաուլոյի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Այս բաժնից
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9145 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան