211652_close_icon
views-count14743 դիտում article-date 01:59 16-04-2015

Ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում «Max Oil» բենզալցակայանի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Վաչե Մանուկյանի վարած BMW մակնիշի 34 FA 633 համարանիշի և Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Գառնիկ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 35 DL 541 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, իսկ ուղևորը Էրեբունի բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով BMW-ն բախվել է ճանապարհի մեջտեղում գտնվող բետոնե արգելապատնեշին: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր