211652_close_icon
views-count61485 դիտում article-date 11:22 29-07-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում՝ Ճանապարհային ոստիկանության մոտ, բախվել են «Mercedes»-ը, «Honda»-ն ու «Opel»-ը. «Mercedes»-ն էլ «փաթաթվել է» էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:35-ի սահմաններում Իսակովի պողոտայում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Խորեն Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 37- ամյա Արսեն ՈՒմրոյանի վարած «Honda» մակնիշի և Երևանի բնակիչ 23- ամյա Կարեն Մայիլյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խ․ Խաչատրյանն ու նրա ուղեվոր Երևանի բնակիչ 20-ամյա Ն․ Դավթյանը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բախման հետևանքով այնուհետև «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել LED լույսը և մասամբ հայտնվել «Honda»-ի վրա:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հակոբ Պարոնյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ազատ Խանգալդյանն ու Էդգար Չոբանյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկրաներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր