211652_close_icon
views-count753 դիտում article-date 19:46 15-04-2015

Ս. Սարգսին նվիրված մրցույթի հաղթողները կպարգևատրվեն. լուսանկարներ

Ապրիլի 16-ին՝ ժամը 14.00-ին, ԱՀԹ առաջնորդարանում տեղի կունենա ս. Սարգսին նվիրված ցուցահանդես-մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը: Այս տարի առաջին անգամ ս. Սարգիս զորավորի տոնի առթիվ հայտարարվել էր մրցույթ ուսանող ստեղծագործողների համար՝ նկարների, քանդակի և կիրառական արվեստի բնագավառներում: Մրցույթին մասնակցում էին երեք բուհերի՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, Գեղարվեստի պետական ակադեմիայի և Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսանողներ: Ուսանողները «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով աշխատանքները ներկայացրել էին բուհերում կազմակերպված ցուցահանդեսների ժամանակ: Մասնագիտական ժյուրիի որոշմամբ ընդհանուր թվով հաղթող է ճանաչվել 21 ուսանող, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր