Ս. Սարգսին նվիրված տոնական ցուցահանդես՝ Գեղարվեստի ակադեմիայում
Փետրվարի 13-ին՝ ժամը 14.00-ին, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում կբացվի «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես-մրցույթը: Ներկայացվելու են բուհի ուսանողների աշխատանքները՝ գեղանկարչություն, գրաֆիկա, համակարգչային դիզայն, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգերում: Ցուցահանդես-մրցույթների բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր: Լավագույն աշխատանքները կպարգևատրվեն:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ս. Սարգիս զորավարին նվիրված ցուցահանդեսները շարունակվելու են մինչև Տյառնընդառաջի և Բուն Բարեկենդանի տոները:
Փետրվարի 15-ին Բուն Բարեկենդանի տոնախմբության ընթացքում ցուցահանդեսի մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն նաև Կասկադ համալիրում: