211652_close_icon
views-count1692 դիտում article-date 17:44 15-04-2015

Գտնվել է բույս, որը փոշոտվում է միայն լիալուսնի ժամանակ

Շվեյցարացի գիտնականները հայտնաբերել են, որ «Էֆեդրա» տեսակի բույսը փոշոտվում է միայն լիալուսնի ժամանակ: Սա յուրօրինակ բացահայտում է, քանի որ մինչ այդ հայտնի չէր մի բույս, որը փոշոտվելու համար «սպասում» է լիալուսնին: «Էֆեդրա»-ի փոշոտումը տեղի է ունենում գիշերային կենսակերպ վարող միջատների միջոցով, որոնք, մթության մեջ կողմնորոշվելու համար, օգտագործում են լուսնի լույսը: Գիտնականներ Կատարինա Րայդենը եւ Քրիստինա Բոլինդերն ուսումնասիրել են Խորվաթիայում եւ Հունաստանում աճող «Էֆեդրա»-ները եւ արձանագրել երեւույթը: Սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչպես է բույսն «իմանում» լիալուսնի մասին եւ քաղցր հյութ արտադրում, որն էլ գրավում է միջատներին: Մասնագետները ենթադրում են, որ «Էֆեդրա»-ն զգում է լուսնի լույսի ուժգնության աստիճանը:

Նմանատիպ նյութեր