1243 դիտում
11:50 15-04-2015
Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի միջոցառումների շրջանակում երևանաբնակ վետերաններն այցելել են ԼՂՀ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Հանդիսավոր միջոցառումների համատեքստում երևանաբնակ վետերանների պատվիրակությունը մեկնել է ԼՂՀ:
Երևանի քաղաքապետարանից պատվիրակության անդամներին ճանապարհել են Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանն ու Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Եռօրյա այցի ընթացքում վետերաններին կհյուրընկալեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նախատեսված են նաև հանդիպումներ ԼՂՀ վետերանների միության անդամների, վետերանական և այլ կազմակերպությունների հետ, այցելություններ պատմամշակութային օջախներ: Վետերանները կլինեն նաև ԼՂՀ ՊԲ զորամասերում:
Երևանի քաղաքապետարանը հոգ է տարել, որպեսզի եռօրյա այցելությունը լինի հնարավորին հագեցած: Պատվիրակության անդամներն ապահովվել են նաև բարձրակարգ սննդով և բուժանձնակազմով:
Նմանատիպ նյութեր
973 դիտում
19:16 14-04-2015
Հայրենական մեծ պատերազմի վետերաններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Այս բաժնից
1018 դիտում
13:03 16-01-2025
Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի
526 դիտում
12:23 16-01-2025
Ավինյանը Լյուքսեմբուրգի դեսպանի հետ քննարկել է գործակցության առաջիկա ծրագրերը
889 դիտում
11:28 16-01-2025
Բեյրութում հայ է սպանվել