Կբացվի «Սիրիայի հուշարձանների գանձերը» ցուցահանդեսը
Ապրիլի 15-ին՝ ժամը 18:00-ին, Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Ես քո հիշողությունն եմ» ցուցահանդեսի բացման արարողությունը:
Միջոցառումը նախաձեռնել է «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը: Թանգարանում կբացվի նաեւ Սիրիայում տիրող պատերազմական վիճակից առաջ և հետո այդ երկրի պատմական վայրերի մասին պատմող «Սիրիայի հուշարձանների գանձերը. Մարդկության ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը: