Մարզիե Աֆհամը Իրանի պատմության մեջ առաջին կին դեսպանը կդառնա
Իրանում որոշում է ընդունվել երկրի պատմության մեջ առաջին անգամ կին-դեսպան նշանակել: Այդ պատվին կարժանանա ներկայումս Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Աֆհամն առաջին իրանցի կինն էր, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնում նշանակվեց 2013 թվականին: Իսկ թե որ երկրում կղեկավարի Իրանի դեսպանությունը Մարզիե Աֆհամը, դեռևս հայտնի չէ: