Վիետնամի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանը կին է ղեկավարելու
Վիետնամի Ազգային հավաքի (խորհրդարան) նախագահ առաջին անգամ կին է ընտրվել, հաղորդում է Ria Novosti-ն:
Պատգամավորների տված 95,5 % ձայներով խորհրդարանն այսուհետ կղեկավարի 61-ամյա Վիետնամի Նգուեն Տխի Կիմ Նգանը:
Վերջին 5 տարիների ընթացքում նա զբաղեցրել է Ազգային հավաքի նախագահի տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ աշխատել է այդ երկրի Ֆինանսների նախարարությունում, իսկ այս տարվա հունվարին ընտրվել է Կոմկուսի Կենտրոնական հանձնաժողովի քաղբյուրոյի անդամ:
Առաջիկա օրերին Վիետնամում անցկացվելու են նոր նախագահաի ու վարչապետի ընտրություններ: Ամենայն հավանականությամբ այդ պաշտոնները կզբաղեցնեն ներկայիս հասարակական անվտանգության նախարար, գեներալ Չան Դայ Կուանգը և ներկայիս փոխվարչապետ Նգուեն Սուան Ֆուկը: