Փարիզի քաղաքային խորհուրդը որոշել է հայտ ներկայացնել 2024 թ. ամառային Օլիմպիական խաղերի համար
Փարիզի քաղաքային խորհուրդն այսօր քվեարկության արդյունքում հավանություն է տվել 2024 թ. ամառային Օլիմպիական խաղերի համար քաղաքի հայտ ներկայացնելու առաջարկին: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, սպասվում է, որ փարիզյան հայտը Միջազգային Օլիմպիական կոմիտե կուղարկվի հունիսի ամսին:
Նշենք, որ Փարիզն արդեն երկու անգամ մասնակցել է ամառային օլիմպիական խաղերին՝ 1900 և 1924 թթ.:
Մինչ այդ 2024-ի խաղերի համար իրենց հայտերն էին ներկայացրել Բոստոնը, Համբուրգը և Հռոմը: