7056 դիտում
15:53 13-04-2015
Պարզվել է Երևանում շղթայական ավտովթարի հետևանքով 4 մեքենաների վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 12-ին Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Վազ 2107-ը վարել է 50-ամյա Գուրգեն Սաֆարյանը, Opel Vectra-ն վարել է 24-ամյա Սարգիս Թադևոսյանը, Mercedes Benz-ը վարել է 33-ամյա Շողակաթ Մարտիրոսյանը, իսկ Nissan Teana-ն վարել է 26-ամյա Գոռ Մարտիրոսյանը:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/12/49361/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 12-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 10:30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի թիվ 79 շենքի դիմաց բախվել էին Opel մակնիշի 34 DN 073 համարանիշի, Nissan Tiana մակնիշի 91 CR 001 համարանիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի 70 TZ 071 համարանիշի եւ Mercedes մակնիշի 34 NF 396 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկային: Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել 1-03 շտապօգնության բրիգադը, սակայն վարորդները հրաժարվել էին բժշկական օգնությունից՝ ասելով, որ վնասվածքներ չեն ստացել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26646 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ