Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված ամենամյա երթ` Բուդապեշտում
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հազարավոր մարդիկ մասնակցել են Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված ամենամյա երթին:
Նման երթ առաջին անգամ տեղի էր ունեցել 2001թ-ին` հարմարեցված 1944թ-ի ապրիլյան դեպքերին, երբ ֆաշիստները Բուդապեշտի հրեաներին քշել են գետտոներ, այնուհետև` ուղարկել Օսվենցիմ:
Նշենք, որ 2-րդ աշխարհամարտի տարիներին համակենտրոնացման ճամբարներ է ուղարկվել ավելի քան 4 հարյուր հազար հրեա: