646 դիտում
17:31 28-01-2015
Իտալիայում դեսպան Ղազարյանը հարգանքի տուրք մատուցեց Հոլոքոստի զոհերի հիշատակին
Հունվարի 27-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն այցելեց Հռոմի հրեական սինագոգ և դեսպանության անունից ծաղկեպսակ տեղադրեց՝ ի հիշատակ Հոլոքոստի զոհերի:
Իտալիայում հրեական համայնքի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը կարևորեց երկու ժողովուրդների վճռական պայքարը ցեղասպանությունների հարցում անտարբերության, երեսպաշտության և ժխտողականության դեմ: Նա նշեց, որ զոհերի և վերապրածների ժառանգների առաքելությունն ու բարոյական պարտականությունն է միավորվել՝ նոր ցեղասպանությունների և ժխտողականության դեմ պայքարելու նպատակով՝ նկատելով, որ ցեղասպանության ոճրագործությունը հերքողները նույնքան հանցավոր են, որքան այն իրականացնողները:
Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ հղած ուղերձին` դեսպանն ընդգծեց Նախագահի խոսքերը, որ զոհերի ոգեկոչումն ու նման ոճրագործությունների դատապարտումն անհրաժեշտ են հետագա ցեղասպանություններից խուսափելու համար, և որ պետական մակարդակով ժխտողականությունը «հանցանք է ոչ միայն անմեղ զոհերի, այլև ներկայի ու ապագայի հանդեպ»:
Իտալիայի հրեական համայնքի ղեկավար ներկայացուցիչներն իրենց համերաշխությունն ու զորակցությունը հայտնեցին հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում:
Նմանատիպ նյութեր
7852 դիտում
19:49 30-04-2017
Մակրոնն ու Լը Պենը հարգանքի տուրք են մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին
Այս բաժնից
658 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան