Բազմահազարանոց ցույց` Բրազիլիայում
Բրազիլիայի մի շարք քաղաքներում կոռուպցիայի դեմ ցույց է տեղի ունեցել, որին, ոստիկանների տվյալներով, մասնակցել է մոտ 700 հազար մարդ: Կազմակերպիչների խոսքով, ցույցի մասնակիցների թիվը կրկնակի ավելի է եղել:
Ցուցարաները դուրս են եկել փողոցներ` կառավարության նկատմամբ իրենց վրդովմունքը արտահայտելու, որը, ըստ իրենց, թաղված է կոռուպցիայի մեջ: Բողոքի առիթը պետական նավթային Petrobras ընկերության շուրջ շարունակվող կոռուպցիոն սկանդալն է:
Բազմահազարանոց ցույցի ժամանակ կրկին պահանջել են Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հրաժարականը: