Բազմահազարանոց ցույց` Տոկիոյում
Տոկիոյում երեկ բողոքի ցույցեր են անցկացվել իշխանությունների ատոմային մի քանի ռեակտորի վերագործարկման մտադրության դեմ:
Տասնյակ հազարավոր մարդիկ շրջափակել են Ճապոնիայի խորհրդարանի շենքը` պահանջելով հրաժարվել ատոմակայանների աշխատանքը վերսկսելու մտքից:
Ակցիան նվիրված է եղել Ֆուկուսիմա ատոմակայանի վթարի 4-րդ տարելիցին: