211652_close_icon

Պայթյուն` Լիբիայում Մարոկկոյի դեսպանատան մոտ

views-count423 դիտում article-date 13:33 13-04-2015
Լիբիայում Մարոկկոյի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վնասվել է մի քանի ավտոմեքենա: Նշենք, որ Տրիպոլիում Մարոկկոյի դեսպանատունը վերջերս չի գործում: Հայտնի չէ` շենքում ինչ-որ մարդ եղել է թե` ոչ: Ի դեպ, երեկ հարձակում է իրականացվել նաև Հարավային Կորեայի դեսպանատան վրա, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը:

Նմանատիպ նյութեր