Լիբիայում Սերբիայի դեսպանատան աշխատակիցների են առևանգել
Լիբիայում Սերբիայի դեսպանատան երկու աշխատակից են առևանգել: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Սերբիայի Արտաքին գործերի նախարարությունը: Դեպքը տեղի է ունեցել Սաբրատա քաղաքում:
Հայտնի է դարձել, որ առևանգել են դեսպանատան կապավոր Սլաջան Ստանկովիչին և վարորդ Յովիցա Ստեպիչին: Կատավածի հանգամանքների մասին չի հաղորդվում: Սերբիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ անմիջական կապի մեջ է գտնվում անվտանգության ծառայության հետ՝ դեսպանատան աշխատկիցներին հայտնաբերելու համար: