ՊՆ որոշ գեներալներ իրենց ամենագնացները կփոխարինեի՞ն այս բրթվող մեքենայի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մինչ պաշտպանության նախարարության որոշ գեներալներ հանրապետությունում շրջում են ժամանակակից ամենագնաց «երկաթյա նժույգներով», օրերս ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես են Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին զինվորները հրելով փորձում գործի դնել իրենց զորամասին պատկանող զինվորական բուժավտոմեքենան:
Հավաքվածները, տեսնելով, կատակում էին. «Աստված չանի, եթե հանկարծ վիրավորի տեղափոխեն այդ ավտոմեքենայով, չգիտես՝ երբ կհասնի հոսպիտալ»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի