BMW-ն գաղտնազերծել է նոր X5 M և X6 M ամենագնացները. առաջին լուսանկարները
Լոս Անջելեսում կայանալիք միջազգային ավտոսրահի բացման նախօրեին բավարական ավտոարտադրողը գաղտնազերծել է վերջին սերնդի BMW X5 և X6 ամենագնացների ամենահզոր` M տարբերակները:
Երրորդ սերնդի X5 M-ի և երկրորդ սերնդի X6 M-ի շարժիչների հզորությունը գրեթե չի փոխվել, այն մեծացել է ընդամենը 20 ձիաուժով, իսկ ինչ վերաբերվում է մեքենաների արտաքին տեսքին` ապա այն փոփոխությունների է ենթարկվել:
Հայտնի է, որ նոր ամենագնացների վաճառքը կմեկնարկի 2015թ-ի գարնանը: ԱՄՆ-ում X5 M-ի արժեքը կկազմի 99 650 դոլար, իսկ X6 M-ինը կսկսի 103 050 դոլարից:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: