211652_close_icon
views-count2164 դիտում article-date 19:10 14-04-2015

«Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի շնորհիվ շատերն իմացան Հայաստանի մասին». Հայկո. 168.am

Երգիչ Հայկոն, ի տարբերություն շատ հայ աստղերի, ուրախ է, որ Հայաստան են եկել Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը: 168.am-ի հետ զրույցում Հայկոն ասաց. «Մի բան կարող եմ ասել, որ անչափ ուրախ եմ, որ Քիմ Քարդաշյանը և հատկապես Քանյե Ուեսթը Հայաստանում են: Ուզում եմ ասել բարի գալուստ իրենց: Իրենց շնորհիվ է, որ այսքան մեծ թվով ինտերնետից օգտվող և մամուլին հետևող մարդիկ իմացան Հայաստանի մասին: Ինտերնետով գրում և փնտրում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր հայեր չեն և նրանց ուղղակի հետաքրքիր է, թե ինչ երկիր է եկել Քիմ Քարդաշյանը: Ուղղակի կխնդրեմ բոլորին լինել հանդուրժող, լինել բարի միմյանց նկատմամբ, որովհետև կարելի է ասել, որ մեր տուն եկել է հյուր, որին պետք է պատվով դիմավորել և ճանապարհել»: Մանրամասներն՝ [url=http://168.am/2015/04/13/478304.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր