14780 դիտում
00:34 13-04-2015
Ուխտագնացություն դեպի Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Զատիկին հաջորդող կիրակի օրը Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու, կամ ինչպես ժողովուրդն է կոչել՝ «Գարնան», Ուխտի օրն է։
Այդ օրը` կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն, մատենադարանի ձեռագրապահոցից Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի էր բերվել հայտնի Շուրիշկանի Ս. Ավետարանը:
Մատուցվող Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները, հնարավորություն ունեցան արժանանալ Ս. Ավետարանի հրաշագործ օրհնությանը:
Պատարագից հետո Սուրբ գրքով կատարվեց մատաղի օրհնությունը: Մատաղը բաժանվեց հավատացյալներին, Սուրբ հաղորդության մասնակիցներին:
Պատարագի վերջում ժողովուրդը մոտենում իր՝ համբույրն էր դրոշմում Սուրբ գրքին, խոնարհվում և օրհնություն էր ստանում:
Ինչպես տեղեկացանք Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանայից, Ս. Ավետարանի բերման, ընդունելության համար Նախապես լինում է մատաղի հանգանակություն:
Շաբաթ օրը մատաղի արարողակարգը սկսվում է եկեղեցու թոնրատանը հաց թխելով:
Լուսանկարները` Կարպիս Կետիկյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
7365 դիտում
22:28 09-02-2015
Տեղի է ունեցել Մուղնիի զորամասի նորակոչիկների երդման արարողությունը
Այս բաժնից
26646 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ