211652_close_icon

Կոնտակտային խմբի տեսակոնֆերանսը կկայանա ապրիլի 14-ին

views-count605 դիտում article-date 20:10 11-04-2015
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, կոնտակտային խմբի տեսակոնֆերանսը կկայանա ապրիլի 14-ին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի մամուլի խոսնալ Դարյա Օլիֆերը: Քննարկման թեմաները կլինեն աշխատանքային խմբերի ստեղծումը, ծանր սպառազինությունների դուրս բերումն ու գերիների փոխանակումը: Իր հերթին`կոնտակտային խմբում ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեկոն հայտարարել էր, կոնտակտային խմբի մասնակիցների տեսակոնֆերանսը կկայանա ապրիլի 12-ին, սակայն հետագայում այդ տեղեկությունը հերքվեց:

Նմանատիպ նյութեր