Տնօրհնեք` Այգեզարդի մանկապարտեզում
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Շահումյանի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դերենիկ քահանա Միքայելյանն այցելեց իր հովվության տակ գտնվող Արտաշատի տարածաշրջանի Այգեզարդ համայնքի մանկապարտեզ:
Այստեղ միջոցառում էր կազմակերպվել` նվիրված Ս. Զատկի տոնին: Միջոցառման ավարտին Տեր հայրը կատարեց տնօրհնեքի արարողություն, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: