211652_close_icon
views-count1160 դիտում article-date 21:00 19-04-2015

Տնօրհնեք՝ Շահումյան համայնքի մանկապարտեզում

Շահումյանի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դերենիկ քահանա Միքայելյանն այցելեց նույն համայնքի մանկապարտեզ: Այստեղ Սուրբ Զատկի տոնին նվիրված բաց դաս էր կազմակերպվել: Տեր հայրը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնություններն ու շնորհավորեց տոնի առթիվ: Նա կարևորեց մանուկների հոգևոր դաստիարակությունը՝ մասնավորապես ասելով. «Մենք պարտավոր ենք մանուկներին, որպես բարի սերմեր, տալ հոգևոր սնունդ, աստվածային պատգամներ, որպեսզի հետագայում ունենանք բարի պտուղների հունձք»: Երեխաները ներկայացրին զատկական տոնը, պատմեցին զատկական ուտեստների՝ կարմիր ձվի, փլավի, ձկան մասին: Ներկայացրին նաև պատմություններ` ցանկությունների ծառի, պահոց կիրակիների ժողովրդական սովորույթների և այլնի մասին: Միջոցառման ավարտին Տեր հայրը կատարեց տնօրհնեքի արարողություն և Պահպանիչ աղոթք կարդաց, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր