Ինչու Քորթնի Քարդաշյանը չի եկել Հայաստան
Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանի քույրը` Քորթնի Քարդաշյանը, ի տարբերություն Քլոեի, չի ժամանել Հայաստան:
Նա Instagram-ի իր էջում գրել է, որ շատ է ցանկացել քույրերի հետ գալ, բայց երեք երեխա ունի: «Ես համոզված եմ, որ մի օր անպայման միասին ենք գալու Հայաստան»,-գրել է Քորթնին` հրապարակելով Քիմի եւ Քլոեի` Ծիծեռնակաբերդ կատարած այցից մի լուսանկար: