Քիմ և Քորթնի Քարդաշյանները ժամանել են Հայաստան. Tert.am
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝քրոջ Քորթնիի հետ ժամանում է Հայաստան՝ մասնակցելու Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/10/06/kardashian/3111044]Tert.am[/url]-ը:
WCIT 2019 համաժողովի Հանրային կապերի խումբն ավելի վաղ հայտնել էր Ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոգուլ և պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ:
Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին։