Քենիայում հուղարկավորել են Գարիսա քաղաքի համալսարանի ուսանողներին
Քենիայում հուղարկավորել են Գարիսա քաղաքի համալսարանի ուսանողներին, որոնց “Աշ-Շաբաբ” ծայրահեղական խմբավորման զինյալները սպանել էին քրիստոնյա լինելու պատճառով:
Երկրի նախագահը ցավակցական նամակներ է ուղարկել զոհվածների ընտանիքներին, որոնցում ասված է, որ զոհերի անուններն ընդմիշտ կմնան քենիացիների հիշողության մեջ և որ մարդասպանները անպատիժ չեն մնա: Նախագահը դիմել է նաև Քենիայի մահմեդականներին` կոչ անելով համատեղ պայքարել արմատական իսլամի սպառնալիքի դեմ:
Հիշեցնենք, որ համալսարանական համալիրի վրա “Աշ-Շաբաբ” ծայրահեղական խմբավորման զինյալների հարձակման զոհ էր դարձել 148 երիտասարդ: