211652_close_icon

Մարտունի քաղաքի հանգստյան տան ճանապարհին ինքնաձիգ, 2 պահունակ և 60 փամփուշտ է հայտնաբերվել

views-count944 դիտում article-date 14:11 11-04-2015
Ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Մարտունի քաղաքի հանգստյան տուն իջնող ճանապարհին, բարդիների մոտ, զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր