Կամավոր ներկայացրել է ինքնաձիգ և պահունակ
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 15.20-ին, 1991 թ. ծնված Վան Հ.-ն կամավոր ներկայացրել է 9 մմ տրամաչափի ինքնաձիգ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]